News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը նշանակալի գործընկեր է Հնդկաստանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Երեւանը միշտ անվերապահորեն աջակցել է Հնդկաստանին Քաշմիրի հարցում, Հայաստանը միշտ աջակցել է Հնդկաստանի՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ դառնալու ձգտմանը։ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի հետ Հնդկաստանն ունի բարեկամական հարաբերություններ։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է «Հնդկա-հայկական բարեկամություն» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական հարցերում, ահաբեկչության դեմ պայքարի հարցում Հնդկաստանը եւ Հայաստանը հետապնդում են ընդհանուր շահեր։

Նա նշել է, որ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ եւս Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի։

«Բայց հաշվի առնելով Հայաստանի խնդիրներն անվտանգության ոլորտում՝ Հնդկաստանը փորձում է աջակցել Երեւանին։ Խոսքը ուժերի հավասարակշռության ստեղծման մասին է՝ հանուն խաղաղության պահպանման տարածաշրջանում, որպեսզի այստեղ լարվածություն չառաջանա, որպեսզի նոր ագրեսորներ չհայտնվեն։ Բարեկամությունը Հայաստանի հետ չի նշանակում թշնամանք  այլ երկրների հետ, մենք ուժերի հավասարակշռություն ենք ստեղծում տարածաշրջանում»,- ասել է փորձագետը։

Նա տեղեկացրել է, որ Հնդկաստանն աշխարհի հինգերորդ խոշոր տնտեսությունն է ՀՆԱ անվանական արժեքով եւ երրորդը՝ գնողունակությամբ։

«Կանխատեսվում է, որ հենց Հնդկաստանը, այլ ոչ թե Չինաստանն է դառնալու գլոբալ զարգացման առաջատարն առաջիկայում։ Հնդկաստանն իր շահերն ունի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականության, տարանցիկ հնարավորությունների, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության տեսակետից։ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համընկնում է Հնդկաստանի մոտեցումների հետ»,- ամփոփել է Ռանանջայ Անանդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ