News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Հնդկաստանը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, որը Երեւանում ներկա էր հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովին։ 

«Երբ պաշտպանության ոլորտում համագործակցում ենք որեւէ երկրի հետ, դա միայն տեխնիկական համագործակցություն չէ, այլ նաեւ կարողությունների զարգացում։ Այսպիսով, մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը»,– ասաց դեսպանը։ 

Դեսպանը նշեց, որ Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկը» լավ նախագիծ է, եւ հույս հայտնեց, որ այն խաղաղություն կբերի տարածաշրջանին։ 

«Փոխգործակցությունը առանցքային դեր ունի տնտեսական զարգացումը եւ բարեկեցությունը խթանելու հարցում։ Եվ Հնդկաստանն աջակցում է բոլոր այն նախաձեռություններին, որոնց նպատակը փոխգործակցությունը մեծացնելն է։ Մենք կարծում ենք, որ եթե հարեւանների միջեւ կապերն ուժեղանում են եւ հաջողություն ունենում, դա նպաստում է մարդկանց կյանքը հեշտացնելուն եւ արդյունքում բերում  տնտեսական զարգացման եւ բարեկեցության։ Այնպես որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միայն կարելի է ողջունել։ Խաղաղությունն աշխարհում այլընտրանք չունի։ Այնպես որ մենք բոլորս պետք է համաձակություն ունենանք խոսելու իրար հետ, եւ միավորենք մարդկանց՝ տարածաշրջանային այսպիսի փոխգործակցության նախագծերով։ Տարածությունը մարդկանց հնարավորություն չի տալիս ճիշտ պատկերացում կազմել միմյանց մասին։ Բայց երբ հանդիպում ես դեմ առ դեմ, այդ տարածությունը վերանում է։ Կարծում եմ, որ այդ տեսանկյունից սա լավ նախաձեռնություն է, եւ հույս ունենք, որ այն խաղաղություն կբերի տարածաշրջանին»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ