News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Սասունիկ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել 37-ամյա մի երևանցու։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 6 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, ծալովի դանակ և պլաստմասսե շիշ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տպել
Ամենաշատ