News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ հին հիվանդանոցի մոտակայքում, տրակտոր է այրվում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:27-ին, մարվել՝ 13:44-ին: Այրվել է «Komatsu» մակնիշի տրակտոր։

Տպել
Ամենաշատ