News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Մենք շատ ենք լսում, որ ԱԺ եկող թեկնածուների եռյակներում կան ֆաբորիտ թեկնածուներ եւ նրանք են անպայման ընտրվելու ԱԺ-ի կողմից: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում առաջադրված թեկնածուներիին:

«Չկան եւ չեն կրող լինել ֆավորիտ թեկնածուներ, եւ եթե ինչոր մեկը նման բան կասի կամ կտարածի նման լուրեր, ապա նա ստում է, կամ նույնիսկ զբաղվում է ինքնիրավչությամբ, որովհետեւ իր լիազորությունների շրջանակում չէ՝ որոշել, թե ով է ընտրվելու ԱԺ-ում դատավոր: 

Սա վերաբերում է ԱԺ-ի կողմից ընտրվող բոլոր պաշտոններին: Մենք էլի ենք ունենալու ընտրություն այս քառօրյայի ընթացքում, եւ բոլորի դեպքում այս մոտեցումը կիրառելի է: 

Ես վստահ եմ, որ եթե այս խոսակցությունները վերանան, մենք ոչ միայն «նեդոբոր» չենք ունենա, մենք կունենանք այնպիսի մրցակցություն այդ եռյակները համալրելու, որ կարիք չի լինի  մտածել, ասենք, Սահմանադրությունը փոխելու եւ ավելի պարզ ընթացակարգ սահմանելու մասին»,-ասաց նա:

Թորոսյանը կոչ արեց ակտիվ լինել թափուր տեղերը համալրելու հարցում, վստահ լինել, որ որոշումը կայացվում է միայն այստեղ, այս ամբիոնում քննարկումից հետո. «Վստահ լինել, որ մենք ընտրելու ենք լավագույններին թե իրենց մասնագիտական ունակությունների առումով, թե նախկինում իրենց ցուցաբերած վարքագծի եւ արժեքներ, սկզբունքների առումով»:

Արսեն Թորոսյանը նաեւ հավելեց. «Իշխանություններն ու ընդդիմությունները  հավերժ չեն, սովորաբար իրար տեղերը փոխում են,  իմ պատկերացրած ժողովրդավար Հայաստանում ընտրությունների միջոցով մենք պետք է ինչ-որ մի օր մեր տեղը զիջենք։ Եվ ես ուզում եմ, որ իմ երեխաներն ապրենք այնպիսի երկրում, որ դատավորները, իրոք, առաջնորդվեն միայն իրենց խղճով ու Հայաստանի օրենքներով, միջազգային պայմանագրերով»։

Տպել
Ամենաշատ