News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Հաղորդվում է, որ դեկտեմբերի 4-ին Բաքվի ոստիկանությունը ձերբակալել է իրավապաշտպան և նախկին ոստիկան Իլհամիզ Գուլիևին, այս մասին հայտնել են ակտիվիստի հարազատները, փոխանցում է Turan-ը։

«Իլհամիզը կալանքի տակ բռնության է ենթարկվել։ Նրան նստեցրել են մեքենան ու հարվածել գլխին»։

Նրանց խոսքով՝ Ի.Գուլիևը մի քանի օր հսկողության տակ է եղել, և արգելվել է նրա մեկնումը երկրից։ «Հոկտեմբերին Իլհամիզը վարչական կարգով 30 օրով ձերբակալվել է ոստիկանությանը դիմադրելու և մանր խուլիգանության մեղադրանքով։ Նախկինում նա, որպես նախկին ոստիկան, հարցազրույց է ունեցել Absas Media-ում թմրանյութերի մասին։ Ներկայիս խնդիրը հավանաբար կապված է նաեւ այս հարցազրույցի հետ»։

Փաստաբան Զիբեյդա Սադիգովան նույնպես հաստատել է, որ Իլհամիզ Գուլիևը կալանավորվել է որպես կասկածյալ։

«Նա որպես կասկածյալ կալանավորվել է Քրեական օրենսգրքի 234.1 հոդվածով, այժմ գտնվում է Յասամալի շրջանի ոստիկանության բաժանմունքում։ Ի. Գուլիևն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ենթադրվում է, որ թմրամիջոցի չափը պարզված չէ, ուստի այն դեռ չի ներկայացվել դատարան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ