News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է «ԷԴԵՔՍ-2023» (EDEX-2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ:

ԲՏԱ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսում 12 ընկերություն նախարարության աջակցությամբ հայկական «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների առաջարկած լուծումներն ու արտադրանքը:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը այցելել է հայկական տաղավար, խոսել ընկերությունների հետ, ծանոթացել ներկայացված արտադրանքին և լուծումներին, ինչպես նաև շրջել թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ցամաքում, ծովում և օդում կիրառվող պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիական վերջին լուծումներին, սարքավորումներին և համակարգերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ