News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերին երեքշաբթի օրը ներկայացրել է միջուկային միաձուլման հարցում միջազգային համագործակցության ծրագիրը՝ ասելով, որ արտանետումներից զերծ տեխնոլոգիան կարող է լինել աշխարհի էներգետիկ ապագայի կարևորագույն մասը, հայտնում է Reuters-ը։

Ծրագիրը ներառում է 35 երկիր և կենտրոնացած է հետազոտությունների և զարգացման, մատակարարման շղթայի և կարգավորող հարցերի վրա, ասել է Քերին։

«Ջերմամիջուկային միաձուլումը մեր աշխարհում հեղափոխության ներուժ կա»,- ասել է Քերին Դուբայում COP28 կլիմայական գագաթնաժողովում:

ՄԱԳԱՏԷ-ի սահմանման համաձայն՝ ջերմամիջուկային միաձուլումը գործընթաց է, որի ժամանակ երկու թեթև ատոմային միջուկները միավորվում են՝ ձևավորելով մեկ ավելի ծանր միջուկ՝ ազատելով ահռելի քանակությամբ էներգիա։

Միաձուլման ռեակցիաները տեղի են ունենում նյութի մի վիճակում, որը կոչվում է պլազմա՝ դրական իոնների և ազատ շարժվող էլեկտրոնների տաք, լիցքավորված գազ, որն ունի յուրահատուկ հատկություններ, որոնք տարբերվում են պինդ մարմինների, հեղուկների կամ գազերի հատկություններից։

Մինչ տեխնոլոգիան դեռ մշակման փուլում է, միջուկային միաձուլումը կարող է կարևոր առավելություն ունենալ ժամանակակից միջուկային տրոհման կայանների նկատմամբ՝ արտադրելով հսկայական քանակությամբ էներգիա առանց երկարաժամկետ ռադիոակտիվ թափոնների:

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն նոյեմբերի 8-ին համաձայնագիր են ստորագրել ջերմամիջուկային միաձուլման ոլորտում համագործակցության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ