News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Տիկին Մկրտչյան, այս իմ խոսքի ամենակարևոր մասը հենց տիկինն է: Եթե զգում եք ես Ձեզ Աննա չեմ ասում, այլ ասում եմ տիկին Մկրտչյան: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, որտեղ նա 2 անգամ վարչապետին դիմեց անունով:

«Տիկին Մկրտչյա՛ն, այս իմ խոսքի ամենակարևոր մասն այդտեղ «Տիկին Մկրտչյանն» էր, էդ որ ասում եք՝ ձենդ կտրի, էդ ում էր վերաբերում, ի՞նձ»,-ասաց Արշակյանը:

Ընդդիմադիր պատգամավորը տեղից հաստատեց, որ Արշակյանին էր վերաբերում:

Հայտնելով, որ Մկրտչյանին նախազգուշացում է տալիս՝  Արշակյանը դիմեց Մկրտչյանին. «Առաջարկում եմ, որ ձեր տեղը նստեք, լռեք և լսեք թե ձեզ ինչ եմ ասում»

Աննա Մկրչյանը հայտնեց, որ նիստը վարողի գործառույթների մեջ չի մտնում արձագանքել ելույթ ունեցողներին:

«Տիկին Մկրտչյան, ես, այնուամենայնիվ, այլ սանկցիաների չեմ դիմում, բայց իմ խոսքն ավարտեմ: Իմ խոսքի ամենկարևոր մասն «Տիկին Մկրտչյանն» է և եթե զգում եք՝ ես ձեզ «Աննա» չեմ ասում, այլ ասում եմ «տիկին Մկրտչյան» և դրանով ուզում եմ իմ հարգանքը դրսևորել ձեր ընտորղներին, խորհրդարանին և խորհրդարանի մեր պատգամավոր գործընկերներին: Երկրորդ՝ պետք է խնդրեմ, որ Ձեր ելույթներում ընտրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեք «պարոն վարչապետ»-ով կամ «պարոն Փաշինյան»-ով և այլևս չդիմեք անունով և դրանով կարտահայտեք Ձեր հարգանքը խորհրդարանի, ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Ես զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ ձեր ելութը և ցանկացած պատգամավորի ելույթը կընդհատվի, եթե դուք նման գործելաոճով հանմդես գաք և ես չեմ հանդուրժի Ձեր անհարգալից պահվածն այստեղ: Այսպիսով ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ և խորը մտածել իմ այս ասածների վերաբերյալ»,-հայտարարեց Հակոբ Արշակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ