News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Արարատի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, այսօր` հոկտեմբերի 27-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենա  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, որոնց  ընթացքում  կքննարկվեն Հայաստանի մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների միջեւ փոխգործակցության  ընդլայնմանն ու խորցմանն  առնչվող հարցեր:

Մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կքննարկեն փոխգործակցության հնարավորություններն ու ուղղությունները, ինչպես նաեւ  կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Այցելության արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ