News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Էջմիածնի դպրոցներից մեկում ծեծկռտուքից հետո մահացած 15-ամյա աշակերտի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«18.11.2023թ-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել էջմիածին քաղաքի 15-ամյա բնակիչ Ն. Հ.-ն, ով նույն օրը դուրս է գրվել։

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

2023 դեկտեմբերի 02-ին ժամը՝ 20:10-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 23-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժօգնության ընդունված Ն.Հ.-ն Բ/Կ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշեց Աբրահամյանը։

Աբրահամյանն ասաց, որ նախնական տեղեկություններ են ձեռք բերվել նոյեմբերի 18-ին դպրոցում անչափահասների, այդ թվում նաև Ն. Հ.-ի մասնակցությամբ  վեճի և քաշքշոցի, դրա ընթացքում նշված անձի վայր ընկնելու մասին.

«Միաժամանակ նաեւ տվյալներ են առկա  անչափահասի' շնչառության հետ կապված առողջական խնդիրներ ունենալու մասին։

Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու դեպքի հանգամանքները, մահվան պատճառները, դրան նախորդած շրջանում կատարվածի և մահվան միջև պատճառական կապի առկայությունը։ Այդ նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։

Ծեծկռտուք՝ Վաղարշապատի դպրոցներից մեկում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ