News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի օրը՝ ԵՄ-Չինաստան տարեկան գագաթնաժողովից առաջ, ասել է, որ Եվրոպան հավերժ չի համակերպվի Չինաստանի հետ աճող առևտրային անհավասարակշռության հետ, հայտնում է AFP-ն։

Թեև Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ ԵՄ երկրները կգերադասեն բանակցությունները, քան առևտրային պատերազմը, նա, այնուամենայնիվ, հայտարարեց, որ «գործիքներ կան շուկան պաշտպանելու համար»։

«Մենք ունենք մեր շուկան պաշտպանելու  գործիքներ։ Բայց մենք նախընտրում ենք լուծումներ գտնել բանակցությունների միջոցով»,- ասաց նա։

Տնտեսության վերաբերյալ ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ Եվրոպան չի փորձում «անջատվել» չինական ուժից, այլ ավելի շուտ «հանել վտանգն այն կապերից, որոնք չափազանց միակողմանի են դարձել»:

Նա գալիք բանակցություններն անվանել է «ընտրության գագաթնաժողով»՝ հավելելով, որ «երկու կողմերը պետք է որոշեն՝ պատրաստ են արդյոք զիջումների գնալ հարաբերությունները պահպանելու համար»:

«Մենք տեսնում ենք աճող առևտրային անհավասարակշռություն: Վերջին երկու տարիների ընթացքում առեւտրային անհավասարակշռությունը կրկնապատկվել է եւ այժմ հասել է գրեթե 400 միլիարդ եվրոյի», - ասել է ֆոն դեր Լեյենը:

Նրա խոսքով, եվրոպացի առաջնորդները չեն հանդուրժի առևտրային հարաբերությունների երկարաժամկետ անհավասարակշռությունը։

«Բայց մենք նախընտրում ենք լուծումներ գտնել բանակցությունների միջոցով։ Եվ սրանք այն տարբերակներն են, որոնք, օրինակ, այժմ գտնվում են բանակցությունների սեղանին, և ես կարծում եմ, որ Չինաստանի շահերից է բխում նաև ուշադիր ուսումնասիրել այդ տարբերակները»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Թեև եվրոպական շուկան գրավիչ է դարձել չինական ներդրումների և արտահանման համար, ԵՄ ընկերությունները բաց մուտք չունեն Չինաստանի աճող միջին խավի սպառողների համար:

Ֆոն դեր Լեյենն ասաց, որ ԵՄ կողմը նաև «դիտարկում է եվրոպական ընկերությունների հետ մրցակցող չինական ընկերություններին թաքնված, ուղղակի և անուղղակի սուբսիդավորման հարցը»:

Ֆոն դեր Լեյենը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը հինգշաբթի օրը կժամանեն Պեկին՝ ԵՄ-Չինաստան գագաթնաժողովին։

Սա 2019 թվականից ի վեր Բրյուսելի առաջնորդների առաջին գագաթնաժողովը կլինի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և վարչապետ Լի Ցիանի հետ, և կքննարկվեն առևտրի և պատերազմի հարցերն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ