News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

«Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

Գերեզմանատների  ավերումն արբանյակային մոնիտորինգի միջոցով ձեռք բերված տվյալների արդյունքում փաստել է Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային  կենտրոնը (Caucasus Heritage Watch). «Ադրբեջանցիները ծանր տեխնիկայի կիրառմամբ ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով (նկ. 1), որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց», — նշված է ահազանգի մեջ։

Կովկասի ժառանգության կենտրոնը հաստատել է նաև Շուշիում մեկ այլ` Հին գերեզմանատան ավերումը , որի արդյունքում վերացվել են դեռևս խորհրդային տարիներին Շուշիի ադրբեջանական բնակչության կողմից կիսաջարդ արված պատկերազարդ տապանաքարերը:

Խորհրդային Միության տարիներին լրջորեն վնասված գերեզմանոցում 1990-ականներին մնացել էր ընդամենը 45 տապանաքար։ Այս տապանաքարերից մեկը հիշատակում է  Նախիջևանի Ղազանչի գյուղի դարբին Ստեփանի 1758 թվականի մահը: Նա այդ գյուղի բռնի տեղահանված բազմաթիվ հայերից մեկն էր, գյուղ, որի անունով էլ կոչվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի Արցախի արշավախումբը (Պետրոսյան Հ., Սաֆարյան Վ., Վարդանեսովա Տ., Ենգիբարյան Ն., Տիտանյան Մ.) 2004-2005 թվականներին հնագիտական հետազոտություններ է իրականացրել Շուշի քաղաքում և շրջակայքում: Շուշիի մի այլ՝ հայ-հունական հին գերեզմանոցի պեղումների ժամանակ վավերացվել են 12-13-րդ դարերի խաչքարեր (նկ. 11), ինչը ցուցում է, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել դեռևս 12-13-րդ դարերում: Հետագայում՝ 19-րդ դարում խաչքարերը վերօգտագործվել են նոր թաղումների վրա:  Շատ կարևոր են քաղաքի Հին հանգստարանի մաքրման աշխատանքների ժամանակ բացված տապանաքարերը հայերեն արձանագրություններով:

Մեր արձագանքը

Կարևոր է արձանագրել, որ պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է. հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են  Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի  մերձակայքում գտնվող գերեզմանատունը։

Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ոճրագործությունները չպետք է մնան որպես պատմության փակված էջեր․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար
Գագիկ Բաղունցի հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ․․․
Փաշինյանն ու Միցոտակիսը քննարկել են տարածշրջանային իրավիճակն ու երկկողմ օրակարգի հարցերը
Հանդիպել են նաև Աննա Հակոբյանն ու Մարևա Գրաբովկի Միցոտակիսը․․․
Փոխվարչապետն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովության հարցին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի..
ԼՂ-ն Ադրբեջանի տարածքում է, և այնտեղի պատերազմը համեմատելի չէ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած պատերազմի հետ. Վինքելմայեր-Բեքեր
Անշուշտ, մարդկային չափումները բոլոր դեպքերում համահավասար են, բայց...
Արցախում պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. Ավանեսյան
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արտերկիր բուժման մեկնած հիվանդների մեծ մասը վերադարձել է...
Արցախի նախկին ղեկավարների հետ մոտավորապես 25 հաստատված գերի կա Ադրբեջանում. Ալեն Սիմոնյան
Տեսաք, որ ինչ-որ պահ կար, չէ՞, որ չէինք խոսում գերիների մասին, բայց էլի պրոցեսը շարունակվեց, և մեծ քանակով գերիների հնարավոր եղավ վերադարձնել...  
Ամենաշատ