News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Հոնդուրասում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հրշեջ ծառայության նախնական տեղեկատվությանը։

Ավտոբուսը մխրճվել է գետը և բախվել կամրջին՝ մայրաքաղաքից մոտ 41 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրուղու վրա սահելիս, ըստ ոստիկանության:

«Մեր տվյալներով՝ 11 մարդ զոհվել է, մոտ 25-ը՝ վիրավորվել, սակայն նրանց թիվը կարող է ավելանալ։ Ավտոբուսում մոտ 40 մարդ է եղել»,- Reuters-ին ասել է հրշեջ ծառայության փոխգնդապետ Քրիստիան Սեվիլան:

Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն սոցցանցերում հայտնել է, որ համապատասխան գերատեսչություններին տրվել են արտակարգ իրավիճակի հետեւանքները վերացնելու հանձնարարականներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ