News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը


Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ սեփական տներ վերադառնալու տեղահանվածների իրավունքը, հայտարարել է Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչը՝ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան։ Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Բրյուսելը նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն ապահովել: «Ղարաբաղի հայերի սեփականությունն ու մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվեն», - ասել է նա։

Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, քննադատել մարդկային զոհերն ու Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթը, որ տեղի է ունեցել բռնության պատճառով։

Թեև Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում նպաստում է էներգակիրների դիվերսիֆիկացման ԵՄ քաղաքականությանը, բայց Եվրամիության կառույցները շարունակում են դիտարկել իրավիճակը տեղում և զգուշացրել են՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ, հայտարարել է Բորելը՝ հավելելով, որ Եվրամիության վերջնանպատակն է առաջ տանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարատև խաղաղությունը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը, ելույթ ունենալով Մարդու իրավունքների 25-րդ համաժողովում, խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին։

Ժոզեպ Բորելը փաստել է, որ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հակամարտություններ են լուծվում ուժի միջոցով: Որպես օրինակ՝ Ադրբեջանի գործողություններն է մատնացույց արել․ - «Օրինակ՝ տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում և Հայաստանում։ Վաղուց սառեցված հակամարտության ելքը, որը ես չէի ասի թե լուծվել է, բայց վճռվեց ռազմական միջամտությամբ, ինչը 150 հազար մարդու ստիպել է տեղահանվել մեկ շաբաթվա ընթացքում»:

«Մեկ շաբաթում 150 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը և փախչել։ Իսկ միջազգային հանրությունն ափսոսանք հայտնեց, մտահոգություն հայտնեց, հումանիտար աջակցություն ուղարկեց, բայց, այնուամենայնիվ, ամեն բան եղավ ուժի կիրառմամբ», - ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ոճրագործությունները չպետք է մնան որպես պատմության փակված էջեր․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար
Գագիկ Բաղունցի հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ․․․
Փաշինյանն ու Միցոտակիսը քննարկել են տարածշրջանային իրավիճակն ու երկկողմ օրակարգի հարցերը
Հանդիպել են նաև Աննա Հակոբյանն ու Մարևա Գրաբովկի Միցոտակիսը․․․
Փոխվարչապետն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովության հարցին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի..
ԼՂ-ն Ադրբեջանի տարածքում է, և այնտեղի պատերազմը համեմատելի չէ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած պատերազմի հետ. Վինքելմայեր-Բեքեր
Անշուշտ, մարդկային չափումները բոլոր դեպքերում համահավասար են, բայց...
Արցախում պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. Ավանեսյան
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արտերկիր բուժման մեկնած հիվանդների մեծ մասը վերադարձել է...
Արցախի նախկին ղեկավարների հետ մոտավորապես 25 հաստատված գերի կա Ադրբեջանում. Ալեն Սիմոնյան
Տեսաք, որ ինչ-որ պահ կար, չէ՞, որ չէինք խոսում գերիների մասին, բայց էլի պրոցեսը շարունակվեց, և մեծ քանակով գերիների հնարավոր եղավ վերադարձնել...  
Ամենաշատ