News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների համար: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմել այն թեմի առաջնորդարան, որտեղ բնակություն է հաստատել ընտանիքը:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1․ Ծնողների անձնագրերի պատճեներ,

2․ Ամուսնության վկայականի պատճե,

3․ Երեխաների ծննդյան վկայականների պատճեներ,

4․ Տեղեկանք՝ ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի, հնարավորության դեպքում՝ նաև ՀՀ տեղափոխվելու թվականի վերաբերյալ,

5․ Տեղեկանք՝ բանկային հաշվի վերաբերյալ։

Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս/թ դեկտեմբերի 20-ը:

Ստորև ներկայացնում ենք ծրագրի պատասխանատուների կոնտակտային տվյալներն ըստ թեմերի՝

  • Արարատյան Հայրապետական թեմ (Սուրբ Սարգիս եկեղեցի) – 093269620
  • Արագածոտնի թեմ (Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի) – 077049214
  • Արթիկի թեմ (ք․ Արթիկ, Տոնականյան 11/1) – 041051253
  • Արմավիրի թեմ (Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի) – 093021559
  • Գեղարքունիքի թեմ (Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Գր․ Լուսավորչի փ․ 22) – 041120057
  • Գուգարաց թեմ (Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Զաքարյան փ․ 33) – 055114431
  • Կոտայքի թեմ (ք․ Ծաղկաձոր, Կեչառեցու 5) - 022360629
  • Մասյացոտնի թեմ (Սուրբ Թադեոս եկեղեցի) – 077807015
  • Սյունիքի թեմ (Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) – 098692163
  • Վայոց Ձորի թեմ (Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի) – 093228226
  • Տավուշի թեմ (Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, Իջևանյան փ․ 5) - 077005101
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ոճրագործությունները չպետք է մնան որպես պատմության փակված էջեր․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար
Գագիկ Բաղունցի հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ․․․
Փաշինյանն ու Միցոտակիսը քննարկել են տարածշրջանային իրավիճակն ու երկկողմ օրակարգի հարցերը
Հանդիպել են նաև Աննա Հակոբյանն ու Մարևա Գրաբովկի Միցոտակիսը․․․
Փոխվարչապետն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովության հարցին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի..
ԼՂ-ն Ադրբեջանի տարածքում է, և այնտեղի պատերազմը համեմատելի չէ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած պատերազմի հետ. Վինքելմայեր-Բեքեր
Անշուշտ, մարդկային չափումները բոլոր դեպքերում համահավասար են, բայց...
Արցախում պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. Ավանեսյան
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արտերկիր բուժման մեկնած հիվանդների մեծ մասը վերադարձել է...
Արցախի նախկին ղեկավարների հետ մոտավորապես 25 հաստատված գերի կա Ադրբեջանում. Ալեն Սիմոնյան
Տեսաք, որ ինչ-որ պահ կար, չէ՞, որ չէինք խոսում գերիների մասին, բայց էլի պրոցեսը շարունակվեց, և մեծ քանակով գերիների հնարավոր եղավ վերադարձնել...  
Ամենաշատ