News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը «անճաշակ» է անվանել Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի դիտարկումը՝ Գազայում խաղաղ բնակիչների մահը «համաչափ» գնահատելու վերաբերյալ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը CNN-ին ասել էր, որ Գազայում սպանված երկու պաղեստինցի խաղաղ բնակիչների և ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր մարտիկի հարաբերակցությունը «չափազանց դրական հարաբերակցություն» է՝ հաշվի առնելով քաղաքային մարտերի դժվարությունները:

«Մենք չենք զբաղվում նման հարաբերակցություններ սահմանելու գործով, ինչը ես, մեղմ ասած, անճաշակ եմ համարում», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: ՄԱԿ-ը կենտրոնացած է խաղաղ բնակչության մահերի կանխարգելման վրա, ասել է նա: Սակայն նա խոստովանել է, որ ՄԱԿ-ը դեռ հաջողությունների չի հասել։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում զոհվել է գրեթե 16 հազար մարդ։

ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Մուլթոնը նույնպես համաձայն չէ Կոնրիկուսի գնահատականի հետ։

«Ես կարծում եմ, որ դա լիովին սխալ է», - ասել է Մուլթոնը:

Մուլթոնը՝ Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի անդամ, ով ծառայել է Իրաքում, մեջբերել է բանակի պաշտոնաթող գեներալ Սթենլի Մաքքրիստալի պատվիրած ուսումնասիրությունը, որը պարզել է, որ յուրաքանչյուր սպանված քաղաքացիական անձից մոտ 10-ը ահաբեկիչներ են: Ըստ այդմ՝ Իսրայելը մինչ այժմ սպանել է ՀԱՄԱՍ-ի մոտ 5000 ահաբեկիչների, սակայն այդ ընթացքում նրանք ձեռք են բերել մոտ 100000 նոր համախոհներ։ Եվ սա վատ նորություն է Իսրայելի համար»,- ասել է Մութլոնը:

Կոնգրեսականը հավելել է, որ հոկտեմբերի 7-ից քիչ առաջ անցկացված հարցման ժամանակ Գազայի 10 բնակիչներից վեցը նշել են, որ չեն աջակցում ՀԱՄԱՍ-ին: «Իսրայելը փաստացի հայտնվել է բարենպաստ իրավիճակում, երբ պաղեստինցիների մեծամասնությունը նույնպես դեմ էր ՀԱՄԱՍ-ին։ Խնդիրն այն է, որ նրանք իրականում պաղեստինցիների մեծամասնությանը հանել են Իսրայելի դեմ»,- ասել է Մուլթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ