News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը  մասնակցել է  «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու գլխավոր վեհաժողովին։

ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Պորտուգալիայի Կոա թանգարանում  անցկացված առցանց վեհաժողովին Հասմիկ Սիմոնյանը ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունն ու Արագածի լանջի ժայռապատկերները: Հայաստանը ստացել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու անդամակցության հավաստագիրը:

«Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներից  «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ»-ը ուղին համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական ժայռարվեստը:  Ցանցը կարողացել է ամուր դաշինք ստեղծել այն կազմակերպությունների միջև, որոնք ապահովում են հուշարձանների տեխնիկական և վարչական կառավարումը»,- ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներից  «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղուն անդամակցում է 44 գործընկեր և 21 համագործակցող կազմակերպություն 8 երկրից՝ Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իտալիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Վրաստան և Ադրբեջան:

2010 թվականից «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղին դարձել է Եվրոպական մշակութային երթուղի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ