News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները «պատասխանատու կլինի Ուկրաինայի պարտության համար», եթե Կոնգրեսը հավանություն չտա օգնությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, տեղեկացրել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ հատկապես Ուկրաինայի ընդհանուր պետական բյուջեի աջակցության համար նախատեսվող ֆինանսավորումը խիստ անհրաժեշտ է եւ Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցության շարունակման նախապայմանն է։

«Ես խոսել եմ Կոնգրեսի անդամների հետ, գործընկերներիս հետ։ Ես կարծում եմ, որ նրանք դա հասկանում են, որ դա ծանր իրավիճակ է, եւ մենք կարող ենք պատասխանատվություն կրել Ուկրաինայի պարտության դեպքում, եթե մեզ չհաջողվի ապահովել Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսավորումը»,- նշել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ ԱՄՆ օգնության հետաձգումը «մեծ ռիսկ» է պարունակում Ուկրաինայի պարտության համար։

Ավելի ուշ Զելենսկին չեղարկել էր Կոնգրեսին դիմելու պլանները ԱՄՆ օգնության հարցում։

Յելենը հայտարարել է, որ Ուկրաինայի ամերիկյան ֆինանսավորումը կարեւոր է նաեւ ԱՄՆ եւ Եվրոպայի դաշնակիցների համար, որոնք ավելի շռայլ օգնություն են ցուցաբերում, որպեսզի օգնեն Ուկրաինային հաղթանակ տանել։

«Ուկրաինայի փողերը պարզապես վերջանում են»,- ասել է Յելենը։ «Նրանք ավելին են ծախսում, քան յուրաքանչյուր փեննին, որը նրանք ստանում են հարկերի, զինվորականների աշխատավարձերի տեսքով, եւ նրանք դպրոցներ, հիվանդանոցներ, արագ արձագանքման ծառայություններ չէին ունենա, եթե չլինեին մեր՝ նրանց ուղարկած փողերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ