News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին` ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են Maserati (վարորդ՝ Լ․ Հ․) և Toyota մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներն արգելափակվել են ավտոմեքենաներում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ․ Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի հարավ-արևելքում ոստիկանությունն ավելի քան 1,6 տոննա թմրանյութ է առգրավել
Գեներալ Դուստալի Ջալիլյանի խոսքերով, թմրամիջոցների դեմ պայքարի գործողության ընթացքում...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողն ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ
Ինքնահրկիզվող օդաչուն գոռացել է «Ազատ Պաղեստին»՝ ընկնելով գետնին...
Ավանում եւ Նոր Նորքում կրկնակի աճել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը
2023 թվականի ընթացքում 169 դեպքով կամ 15%-ով նվազում է արձանագրվել...
Մովսես գյուղում գողացել են 230 լիտր օղի, բենզասղոց, 25 մսի պահածո, տեսանկարահանող սարք. Վնասը՝ 800 հազար դրամ
Տավուշի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել…
Քրեակատարողական ծառայությունը բացահայտել է կոռուպցիոն դրսևորման հեթական դեպքը․ ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ ծառայող
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների և արգելված...
ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ», այն վտանգ չի ներկայացնում. ՀՀ ոստիկանապետ
Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում…
Ամենաշատ