News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը չեղարկել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգողի վիզան «ՄԱԿ կողմնակալության» պատճառով։ «Մենք այլեւս չենք լռի ՄԱԿ կողմնակալության մասին», ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը X-ի իր հաղորդագրությունում։

Քոհենն ասել է, որ Լին Հասթինգսը, որը ՄԱԿ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի գծով հատուկ համակարգողի տեղակալն է պաղեստինյան օկուպացված տարածքում, չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի գործողությունները։

«Նա, ով չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին 1 200 իսրայելցիների դաժան կոտորածի, մանուկների եւ ծերերի առեւանգումների, բռնության դաժան ակտերի եւ բռնաբարությունների, ինչպես նաեւ Գազայի բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու համար, փոխարենը դատապարտել է Իսրայելին՝ դեմոկրատական երկիր, որը պաշտպանում է իր քաղաքացիներին, չի կարող ծառայել ՄԱԿ-ում եւ մտնել Իսրայել»,- ասել է Քոհենը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Սթեֆան Դյուժարիկը տեղեկացրել է, որ անցած շաբաթ Հասթինգսի վիզան չեղարկվել է։ Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը «լիովին վստահում է» Հասթինգիսին։ «Ես կարող եմ միայն հաստատել գլխավոր քարտուղարի վստահությունը տիկին Հասթինգիսի, նրա կատարած աշխատանքի հանդեպ»,- ասել է Դյուժարիկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ