News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Շվեդիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր պաշտպանության ոլորտում, տեղեկացրել է պետդեպարտամենտը։

«Շվեդիան ուժեղ ռազմական գործընկեր է, որը պաշտպանում է ՆԱՏՕ արժեքները եւ այսուհետ եւս կամրապնդի դաշինքը ՆԱՏՕ-ին իր անդամակցությունն ավարտելուց հետո»,- նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում։ «Շվեդիայի անդամակցությունը կամրապնդի մեր հավաքական պաշտպանությունը եւ կբարձրացնի եվրատլանտյան տարածաշրջանում մարտահրավերներին արձագանքելու մեր ունակությանը»։

Շվեդիայի պաշտպանության նախարար Փալ Ջոնսոնը հույս է հայտնել, որ անդամակցումը տեղի կունենա «որքան հնարավոր է շուտ», բայց որեւէ գնահատական չի տվել, թե երբ Թուրքիան եւ Հունգարիան՝ ՆԱՏՕ միակ անդամները, որոնք դեռ Շվեդիայի առջեւ կանաչ լույս չեն վառել, կվավերացնեն Շվեդիայի հայտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ