News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ հազիվ թե երկրորդ ժամկետի համար առաջադրեր իր թեկնածությունը, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չփորձեր նորից հայտնվել Սպիտակ տանը։

«Եթե Թրամփը չառաջադրվեր, ես վստահ չեմ, որ ինքս կառաջադրվեի։ Բայց մենք չենք կարող թույլ տալ նրան հաղթել՝ հանուն երկրի»,- ասել է Բայդենը Բոստոնից ոչ հեռու գտնվող մասնավոր տանը միջոցների հավաքման միջոցառման ժամանակ։

«Թրամփը ոչինչ չի թաքցնում։ Նա մեզ ասում է, թե ինչ է պատրաստվում անել։ Նա չի թաքցնում դա»,- նախազգուշացրել է Բայդենը։

Նա հիշեցրել է Թրամփի՝ հասանելի բուժսպասարկման մասին օրենքը չեղարկելու կոչերի մասին, որն ընդունվել է Բայդենի փոխնախագահ եղած ժամանակ Օբամայի վարչակազմում։

Ավելի ուշ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար, եթե Թրամփը դուրս գա մրցավազքից, նա պատասխանել է. «Ոչ, ոչ հիմա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ