News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան եկող շաբաթ Տոկիոյում կստորագրեն նոր պայմանագիր համատեղ կազմակերպության եւ ճյուղային խմբի ստեղծման մասին՝ ռեակտիվ կործանիչներ արտադրելու համար, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Միջկառավարական մարմինը կղեկավարի արդյունաբերական խմբին, որը գլխավորելու են բրիտանական BAE Systems PLC-ն, ճապոնական Mitsubishi Heavy Industries-ը եւ իտալական Leonardo-ն։ Աղբյուրների խոսքով՝ այդ խումբը աշխատանքը բաշխելու է թիմերի միջեւ Գլոբալ մարտական ավիացիայի ծրագրի (GCAP) տարբեր մասերում։

Համաձայնագիրը, որը վավերացնելու են երկրների խորհրդարանները, կնքվելու է այն բանից մեկ տարի հետո, երբ նրանք սկսել էին իրենց առաջին խոշոր համագործակցությունը պաշտպանական արդյունաբերությունում՝ Լոնդոնի եւ Տոկիոյի հաջորդ սերնդի կործանիչների ստեղծման ջանքերի միաձուլման ճանապարհով։

Երեք երկրները նախատեսում են ընտրել Մեծ Բրիտանիան որպես GCAP կենտրոնակայան, տեղեկացրել էր Reuters-ը սեպտեմբերին։ GCAP-ն կարող է ողջունել այլ երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի մասնակցությունը որպես կրտսեր գործընկերներ։

Նախագծին մասնակցում են նաեւ MBDA հրթիռների եվրոպական արտադրողը, ավիոնիկայի Mitsubishi Electric Corp ճապոնական արտադրողը եւ Rolls-Royce PLC, IHI Corp, Avio Aero շարժիչների արտադրողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ