News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը խոստովանել է, որ Ուկրաինա զենքի մատակարարումներն ուշանում են, բայց հավաստիացրել է, որ հզորությունները կավելացվեն որքան հնարավոր է շուտ։

«Մենք այժմ խնդիր ունենք. լավ հայտնի է, որ պաշտպանական արդյունաբերությունը չի կարող ապահովել մատակարարումները որոշակի ոլորտներում այնքան արագ, որքան դա անհրաժեշտ է»,- ասել է նա Heute Journal ծրագրին։

Ըստ Պիստորիուսի՝ դա վերաբերում է զինամթերքներին, հակաօդային պաշտպանության համակարգերին։ Բայց պաշտպանական արդյունաբերությունն ավելացնում է հզորությունը, ընդգծել է նախարարը։ «Դա տեմպի հարց է, իսկ տեմպի վրա անընդհատ ազդել չի կարելի»,- ասել է նա։ «Հարկավոր է ժամանակ գործարան բացելու եւ անհրաժեշտ զինամթերքներն արտադրելու համար»,- ասել է նա։ Նախարարի խոսքերը մեջբերել է DW-ն։

Որպես օրինակ նախարարը բերել է զինամթերքների արտադրությունը Gepard զենիթային ինքնագնաց կայանքների համար, որը Գերմանիան ստիպված էր վերականգնել։ Չնայած դա բավական արագ արվեց, միեւնույն է, դրա վրա վեց ամիս ծախսվեց, նշել է Պիստորիուսը։ «Մենք խոսում ենք ժամկետների մասին, որոնք կարելի է արագացնել, բայց չի կարելի լիովին չեղարկել»,- ասել է նախարարը։ Նա հիշեցրել է, որ Գերմանիան ԱՄՆ-ից հետո զենքի երկրորդ մատակարարն է Ուկրաինայի համար։ «Մենք մատակարարում ենք այն, ինչ կարող ենք»,- ասել է Պիստորիուսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ