News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

ԵՄ որոշ երկրներ դեմ են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինայում օգտագործելու պլանից, գրել է Politico-ն։

27 երկրների մի քանի դեսպաններ հավաստիացրել են, որ Իսպանիայի առաջադրած գաղափարը Ուկրաինայի տնտեսությանը շտապ ազդակ չի հաղորդի, որի կարիքն ունի այդ երկիրը, եւ դրա փոխարեն կվտանգի խափանել Կիեւին աջակցության ԵՄ հավատարմությունը։

ԵՄ պաշտոնյաները մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել են մոտ 300 մլրդ դոլար ակտիվների եկամուտները վերցնելու միջոցները, որոնք սառեցվել էին պատերազմն սկսվելուց հետո։ Բայց պլանի հանդեպ թերահավատ են որոշ կառավարություններ, այդ թվում Ֆրանսիան եւ Գերմանիան, ինչպես նաեւ Եվրոպական կենտրոնական բանկը, որը մտահոգություն ունի, որ դա կարող է եվրոարժույթի անկայունություն առաջացնել։

Քննադատությունը գագաթնակետին է հասել երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած ԵՄ բանագնացների հանդիպման ժամանակ։ Իսպանիայի առաջարկի համաձայն՝ Մադրիդը հաշվարկել է, որ ռուսական կենտրոնական բանկի՝ ԵՄ երկրներում սառեցված պահուստների շահույթը կարող է Կիեւին 15-17 մլրդ եվրո ապահովել մինչեւ 2027թ.։

Պաշտոնյաների խոսքով, որոնք խոսել են POLITICO-ի հետ անանունության սկզբունքով, որոշ երկրներ հայտարարել են, որ Իսպանիայի առաջարկը չի համապատասխանում ԵՄ առաջնահերթությանը Ուկրաինային աջակցելու հարցում, որովհետեւ Կիեւին ամիսներ, գուցե տարիներ պետք կլինեն, որպեսզի ստանա փողերը։

Հաշվի առնելով այն, որ Իսպանիայի առաջարկը հակասել է կառավարությունների մեծ մասի մոտեցումներին, որոշ դիվանագետներ ենթադրել են, որ այն մշակվել է իսպանացի այն պաշտոնյաների կողմից, որոնք այնքան էլ լավ ծանոթ չեն եղել ԵՄ մնացած հատվածի տրամադրություններին։ «Դա շատ երկրների համար քննարկման անընդունելի հիմք է EUCO-ում (ղեկավարների գագաթաժողով դեկտեմբերի 14-15-ին)»,- ասել է մի դիվանագետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ