News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է հյուրին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա զարգացման և ընդլայնման գործում:

ՄՊՀ նախագահը բարձր է գնահատել ԵՄ ֆինանսավորմամբ մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացված  ծրագրերի արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝  առանձնահատուկ շեշտադրելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) մրցակցության ոլորտին  առնչվող  լայնածավալ բարեփոխումները, մասնավորապես իրականացված օրենսդրական փոփոխությունները:

Կողմերն անդրադարձել են նաև նոր մեկնարկող  տեխնիկական աջակցության ծրագրին, որն ուղղված է լինելու սպառողների շահերի պաշտպանության մի շարք առաջնային կարևորություն ունեցող հարցերի լուծմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:

Տպել
Ամենաշատ