News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կկրճատի իր ուղեւորությունը Պեկին, քանի որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սպառնում է խափանել ԵՄ ղեկավարների գագաթաժողովը, որը տեղի է ունենալու տարեվերջին։

Միշելը «կվերադառնա Բրյուսել», որպեսզի շարունակի բանակցությունները ղեկավարների հետ հետագա գործողությունների մասին»,- տեղեկացրել է պաշտոնյան POLITICO-ի հարցազրույցում։

Դեկտեմբերի 4-ի նամակում Օրբանը Միշելին կոչ է արել օրակարգից հանել Ուկրաինայի անդամակցության մասին հարցը։ «Ես ամբողջ հարգանքով կոչ եմ անում ձեզ Եվրոպական խորհուրդ չհրավիրել դեկտեմբերին, քանի որ կոնսենսուսի ակնհայտ բացակայությունը անխուսափելիորեն կհանգեցնի ձախողման»,- գրել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը կտրականապես դեմ է Ուկրաինայի անդամակցության բանակցությունները սկսելուն այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը դրան հավանություն տվեց նոյեմբերին, եւ սպառնացել է վետո դնել Ուկրաինայի համար նախատեսվող 50 մլրդ եվրո օգնության վրա։

Միշելը կվերադառնա Պեկինից ավելի շուտ, քան նախատեսված էր, մասամբ այն պատճառով, որ Պեկինում պաշտպանված հեռախոսագիծ չունի, որպեսզի խոսի ԵՄ ղեկավարների հետ, որպեսզի Չինաստանը չգաղտնալսի իրենց, ասել է պաշտոնյան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս Օրբանին հրավիրել է հանդիպման Փարիզում այս շաբաթվա վերջին, որպեսզի փորձի փոխզիջում գտնել։

Միշելը Օրբանի հետ հանդիպել է Բուդապեշտում անցած շաբաթ՝ փորձելով հարթել լարվածությունը ԵՄ գագաթաժողովից առաջ։ Դրանից հետո Միշելը ընդգծել է «ԵՄ միասնականության» կարեւորությունը, որը, ըստ նրա, «պահանջում է մշտական ջանքեր եւ մեր գլխավոր ուժն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ