News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Եվրամիության ղեկավարները Չինաստան կժամանեն կոշտ ուղերձով՝ լրանում է տնտեսական խնդիրների լուծման ժամկետը Պեկինի համար, մինչ միությունը ստիպված կլինի արձագանքել դրանց։

Առեւտուրը լինելու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ վարչապետ Լի Ցյանի հետ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բանակցությունների օրակարգի հիմնական հարցը։

Չինաստանի հետ իրենց առաջին անձնական գագաթաժողովում ԵՄ պաշտոնատար անձինք կփորձեն հասնել  զգալի առաջընթացի վաղուց առկա հարցերում՝ սկսած տվյալների հոսքից մինչեւ շուկայի հասանելիություն։

ԵՄ-ն նաեւ կխնդրի ավելի շատ ջանքեր գործադրել Մոսկվայի՝ պատժամիջոցները շրջանցելու սահմանափակման գործում։ Բայց միությունը իրատեսորեն է գնահատում արդյունքները, եւ որեւէ կոնկրետ արդյունք չի սպասվում։

ԵՄ-ն, սակայն, ակնկալում է, որ Պեկինը անհանգստություն կհայտնի Չինաստանում արտադրվող էլեկտրամեքենաների հանդեպ շարունակվող հետաքննության վերաբերյալ, նշել է աղբյուրը։

ԵՄ-ն անհանգստացած է, որ Պեկինի տնտեսության դանդաղ վերականգնումը կհանգեցնի այն բանին, որ Չինաստանը կձգտի ավելի մեծ արտահանման՝ սպառնալով Եվրոպայի կարեւոր ճյուղերին ու դրանց աշխատողներին։ Չինաստանի հետ ԵՄ առեւտրային դեֆիցիտը անցած տարի հասել է ավելի քան 400 մլրդ դոլարի, եւ միությունը ձգտում է շարունակել իր ռազմավարական մոտեցումը, որը Պեկինին դիտարկում է որպես գործընկերոջ, մրցակցի եւ հակառակորդի։

Ֆոն դեր Լյայենը եւ Միշելը կփորձեն համոզել Չինաստանի ղեկավարներին, որ նրանց այսպես կոչված ռիսկերի նվազեցման պլաններն ուղղված են կախվածության նվազմանն այնպիսի ճյուղերում, ինչպիսին են դեղաբգործությունը, էլեկտրոնիկան եւ պաշտպանությունը։ Դա հեշտ խնդիր չէ՝ հաշվի առնելով այն, որ դա նշանակում է նաեւ խանգարել չնական ներդրումներին կարեւոր ռազմական ենթակառուցվածքում եւ այն հավանականության սահմանափակում, որ եվրոպական նոու-հաուն եւ առաջավոր տեխնոլոգիաները կօգտագործվեն մրցակիցների կողմից ռազմական նպատակներով։

Աղբյուրների խոսքով՝ Չինաստանից ԵՄ կատարվող ներմուծումների որոշ մատակարարումների բաժինն այս հատվածներում կհասնի 90 տոկոսի։ Պեկինը սահմանափակել է գալիումի, գերմանիումի եւ որոշ գրաֆիտների արտահանումը անվտանգության նկատառումներով։ ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյա հիշեցել է, որ ԵՄ-ն սահմանել է զգայուն տեխնոլոգիաների ցուցակը, որոնք կարող են վերահսկման ենթարկվել ապագայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ