News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը


2024 թ. ՀՀ պաշտպանական ծախսերը ՀՆԱ–ի համեմատ նվազել են 0.3 տոկոսով։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի` 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընթերցելով նախագծի համապատասխան տողը։

«Մենք, ի՞նչ, դարձանք ավելի պաշտպանված ու խաղաղ պայմաններում ապրող պետությո՞ւն»,– հետաքրքրվեց պատգամավորը։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա պայմանավորված է բազմաթիվ տարբեր հանգամանքներով։

«Մենք դա թողել ենք նույն մակարդակի վրա։ Երբ ասում ենք, որ 0.3 տոկոսով նվազել է, դա չի նշանակում, որ բացարձակ առումով գումարները նվազել են. ուղղակի մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որոնք մենք որոշել ենք տրամադրել պաշտպանության ոլորտին»,– պարզաբանեց նախարարը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարն ասել էր, որ հաջորդ տարվա համար նախատեսված կապիտալ ծախսերի 42 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ