News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը 2024թ. պահուստային ֆոնդից նախատեսում է ռեկորդային՝ 156 մլրդ դրամ հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 6-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը վստահություն է հայտնել, որ այդ միջոցները բավական կլինեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ֆիսկալ ռիսկերի ապահովագրման եւ լրացուցիչ կարիքները ծածկելու համար։ «Միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանք է տարվում ֆինանսական միջոցներ ստանալու համար, որոնք կուղղվեն Լեռնային Ղարաբաղից փախստականների աջակցությանը»,- ավելացրել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նման ֆինանսական աջակցություն պատրաստ են ցուցաբերել ԵՄ-ն, Ֆրանսիան եւ Չինաստանը։ Բանակցություններ են վարվում նաեւ այլ գործընկեր երկրների հետ։ «2023թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության համար հատկացրել է 47,3 մլրդ դրամ»,- տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչը։

Նախարարը նշել է, որ այդ գումարից կրթության համար նախատեսված է 1,2 մլրդ դրամ, իսկ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության համար՝ 46,1 մլրդ։

Մասնավորապես.

թոշակներին՝ 22,5 մլրդ դրամ,

ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը՝ 2,6 մլրդ դրամ,

գործազրկության դեպքում սոցիալական աջակցությանը՝ 1,6 մլրդ դրամ,

անապահով սոցիալական խմբերի աջակցությանը՝ 1,5 մլրդ դրամ,

ժամանակավոր բնակարանի եւ կոմունալ ծախսերի փոխհատուցմանը՝ 15 մլրդ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ