News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը


2018-ի թավշյա հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքը արդարությունն էր, կոռուպցիայի վերացումը Հայաստանից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ակնկալիքները շարունակում են մնալ իրենց տեղում,ինչը նշանակում է, որ դրանք իրականացված չեն առնվազն լիարժեք: Ինչո այդ ակնկալիքները  իրականացված չեն, արդյոք նշանակում է, որ կառավարությունը դավաճանել է հեղափոխության սկզբունքներին եւ արժեքներին:

Այս հարցին պատասխանելուց առաջ պետք է պատասխանել մեկ ուրիշ հարցի՝ ի՞նչ է արդարությունը, արդարադատությունը, ինչպես է այն արտահայտվում կամ ինչպես պետք է արտահայտվի»,-ասաց Փաշինյանը: 

Նրա խոսքով հեղափոխությունից հետո շատերն ակնկալում էին, որ կլինի հեղափոխական արդարադատություն. «Այսինքն հրապարակներում դատավճիռներ են կայացվելու եւ իրականացվելու, այդ թվում գույքերի բռնագանձման, ընդհուպ կոնկրետ անձանց, կոնկրետ ձեւերով պատժելու վերաբերյալ, այն, ինչ ֆրանսիական հեղափոխության ժամանակ համարում էին տեռոր:

Մենք չգնացինք  այդ ճանապարհով մի պարզ պատճառով. մենք ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն էինք արել, այլ`սիրո ու համերաշխության հեղափոխություն ու խոստացել, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու»,- ընդգծեց վարչապետը:

Նրա խոսքով, վենդետաների գործելակերպ չորդեգրելը իրենց հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ:

«Մեր մոտեցումը եղել ու մնում է նույնը` արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն ու գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա: Իմ համոզմունքը  եղել ու մնում է այն, որ այն, ինչ ինստիտուտցիոնալ չէ, արդարություն չէ:

Հակառակ դեպքում մեկը րդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը, երրորդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը՝ մյուսի սեփականությունը ձեռքից առնելը», - շեշտեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ