News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը


Խորը խնդիրներ ունենք դատական համակարգում. Երբեմն տպավորություն ունենք, որ դատավրությունները կարող են տեւել հավերժ ու սրանում չափազանցություն չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կան իրավաբաններ, որոնք սա գնհատում են որպես դատական իրավունքների չարաշահում: Եվ քանի որ ձգձգումները տեղի են ունենում հիմնականում ամբաստանյալների նախաձեռնությամբ, մեկ այլ խումբ իրավաբաններ էլ ասում են, թե դա մարդու իրավունքների իրացման հարց է եւ այստեղ սահմանափակումներ դնելը բացասական կազդի մարդու իրավունքների պաշտպանության բվրա:

Մյուս կողմից  հարց է ծագում, տուժողները մարդիկ չե՞ն, նրանց շահերն ու իրավունքները ովքե՞ր պետք է պաշտպանեն: Հանրությունը, որ բազում գործերով ճշմարտությունն իմանալու իրավունք ունի, մարդկանցից չէ՞ բաղկացած: Կամ դատավարությունների անհարկի ձգձումները մարդկանց պաշտպանվածության զգացումը մեծացնո՞ւմ են, թե՞ ընդհակառակը: Կարծում եմ՝ ընդհակառակը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ