News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը


2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակելու ակցիան շատերը փորձում էին ներկայացնել որպես արդարադատությունը խոչընդոտելու փորձ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար։ Բայց պետք է արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք, բավարար չափով բացված չեն։ 

Ուրեմն ինչ է պետք անել։ Իմ համոզմունքը շարունակում է լինել այն, որ մեր անելիքը պետք  է մնա ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, մենք պետք է կենդանի պահենք արդարադատության հանրային պահանջը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, անսասան պետք է պահենք մեր հավատը  դատական անկախ համակագ ունենալու  իդեալի նկատմամբ»,- ասաց նա։

«Այդ գործընթացում էական է ԱԺ-ի դերը: Դատական համակարգում պետք է ընտրվեն միայն այն թեկնածուները, որոնք հավատում են արդարությանն ու արդարադատությանը, անկախ դատական համակարգին և ունեն բարեվարքության պատշաճ աստիճան»,- ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ