News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը (SavetheArQ ) պատմական է որակել Երուսաղեմի Լատինական Պատրիարք Նորին Գերազանց Կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալլայի հետ հանդիպումը։

Ըստ SavetheArQ-ին իր X-ի միկրոբլոգում գրել է, որ դեկտեմբերի 5-ին շարժման, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության (ՀՅԴ), Հայ դեմոկրատական ազատական կուսակցության (ՌԱԿ), Երուսաղեմի Հայկական Բարեգործական Միության (JABU), Հայ Օգնության Միության (ՀՕՄ), Հոյեցմեն ակումբի և ՀՄԸՄ ակումբի անդամները հանդիպել են լատինական Երուսաղեմի պատրիարք Գերաշնորհ Կարդինալ Պիերբատիստա Պիցաբալլայի հետ։

«Երուսաղեմի հայ համայնքի պատմության մեջ առաջին անգամ այս աննախադեպ հանդիպումը համախմբեց հայկական բոլոր խմբակցություններին մեկ դրոշի ներքո՝ մեկ անգամ ևս ընդգծելու այս կենսական ժամանակներում Երուսաղեմի քրիստոնյա համայնքների միջև համերաշխության և միասնության կարևորությունը:

Պատրիարքը ընդունեց Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համար գրված նամակը, ոտեղ խնդրում էր Նորին Գերաշնորհին օգտագործել իր բարոյական հեղինակությունն ու ազդեցությունը՝ կասեցնելու Կովերի պարտեզի անօրինական վարձակալության հետ կապված հայկական թաղամաս ներխուժումը, պահպանելու Սուրբ Երկրի քրիստոնեական ինքնությունը՝ շեշտը դնելով հայկական և քրիստոնեական բլոկների տարածքային ամբողջականության պաշտպանության վրա։

Ի նշան երախտագիտության՝ Լատինական Պատրիարքին շնորհավորել են կարդինալի կոչում շնորհելու կապակցությամբ և նվիրել հայկական ավանդական խեցեղեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ