News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Անհանգստացնող են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին հանրության շրջանում քննարկվող լուրերը, որոնք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց պետք է նաև արձանագրեմ այլոց շարքում նաև ձգձգվող դատավարությունները, և պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ակտիվացման համար, այնուամենայնիվ, հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, որոնք պետք է շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարի, դրա կանխարգելման համար լրջագույն մեխանիզմների ներդրման աշխատանքները»,- ասաց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ 2018 թվականից հետո Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության միանգամայն նոր ինստիտուտներ են ներդրվել:

 Վարչապետի խոսքով՝ դրանց թվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ներդրվել են հայտարարագրման և բարեվարքության նոր համակարգեր:

 «Մի բան ակնհայտ է՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, բոլորն օրենքի առաջ հավասար են: Եվ սա Կառավարության, խորհրդարանական մեծամասնության և անձամբ իմ քաղաքական կամքն է, բայց այս քաղաքական կամքն իրացնելու համար անհրաժեշտ է ստեղծել պատշաճ կառուցակարգեր, շարունակել այդ գործընթացը, պատախանատվության համակարգեր, որ քննիչի, դատավորի, դատախազի սուբյեկտիվ ընկալումները ո՛չ նեգատիվ, ո՛չ պոզիտիվ ազդեցություն չունենան քրեական գործերի ընթացքի և ելքի վրա: Իմ զգացողությունն այն է, որ մեզ դեռ չի հաջողվել նման իրավիճակ ստեղծել, որ որքան էլ տրիվիալ հնչի, այս խնդրի լուծումը նույնպես առնչություն ունի մտածողության փոփոխության հետ, այն փոփոխության, որի մասին վերջին շրջանում խոսում ենք «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի շրջանակներում»,- իր խոսքում ընդգծեց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ