News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Եվրոպական խորհրդի նախագահի հաջորդ հանդիպումը «բրյուսելյան ձեւաչափով» ուղղված է լինելու արդյունք ունենալուն, դրան պետք է լավ պատրաստվել։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն գնահատում է վերջին մեկնաբանությունները, որոնք նոյեմբերի 21-ին ստացվել են Հայաստանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

Ալիեւն ավելացրել է, որ Երեւանը կարող է հիմք վերցնել հինգ բազային սկզբունքները, որոնք առաջարկել է Ադրբեջանը։

Նա մեղադրել է Հայաստանին այն բանում, որ նա «դա չի արել մի քանի տարի առաջ», քանի որ այդ դեպքում, նրա խոսքով, «Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հակահաբեկչական գործողության անհրաժեշտություն չէր լինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ