News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Պերուի Սահմանադրական դատարանը կարգադրել է մարդասիրական նկատառումներով անհապաղ ազատ արձակել նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին, որը 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին 25 պերուացիների մահվան համար, հայտնում է AP-ն:

Դատարանը 2017 թվականին ներման վճիռ է կայացրել, որը թույլ է տվել նախկին նախագահին ազատ արձակել մարդասիրական նկատառումներով, սակայն հետագայում այն չեղարկվել է:

Որոշման մեջ ՍԴ-ն պարտավորեցրել է նահանգի բանտերի վարչությանը «նույն օրը» անհապաղ ազատ արձակել Պերուի նախկին նախագահին։ 

85-ամյա Ֆուխիմորին 2009 թվականին դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման՝ մարդու իրավունքների խախտման մեղադրանքով։ Նա մեղադրվում էր 1990-ից 2000 թվականներին իր կառավարման ընթացքում մահվան զինվորական ջոկատի կողմից 25 պերուացիների սպանության ոգեշնչողը լինելու մեջ, երբ կառավարությունը պայքարում էր կոմունիստական «Լուսավոր ուղի» ապստամբների դեմ։

2017 թվականին Ֆուխիմորիի ներումը, որը շնորհվել էր այն ժամանակվա նախագահ Պաբլո Կուչինսկու կողմից, չեղյալ է հայտարարվել Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի ճնշման ներքո, և այդ ժամանակից ի վեր նրա կարգավիճակը դարձել է իրավական վեճերի առարկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ