News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին Բիշքեկում Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ ք․Աստանա) հանդիպել է Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Ղրղզստանում Հայաստանի դեսպանությունից:

Առանձնազրույցի ընթացքում դիտարկվել է հայ-ղրղզական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջմղմանը, ինչպես նաև իրավապայմանագրային հենքի ու մշակութային-հումանիտար նախագծերի ընդլայնմանը միտված հարցերի լայն շրջանակ։ 

Մտքեր են փոխանակվել երկկողմ փոխգործակցության առկա իրավիճակի և զարգացման հեռանկարների, բազմակողմ կառույցների և տարածաշրջանային միավորումների շրջանակներում վերջիններս գործընկերության օրինակներով հարստացման շուրջ։ Դիտարկվել է համագործակցության երկկողմ միջպետական մեխանիզմների գծով շփումների ժամանակացույցը։ 

Տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի քննարկմանը դեսպան Ա․Ղևոնդյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կողմից մշակված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական բաղադրիչները։ 

Կայացել է մտքերի փոխանակում առանձին հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ