News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էլ Դին Մուստաֆայի հետ: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ոլորտային ծրագրերն ու նպատակները, ինչպես նաև իրականացվող աշխատանքները:

Նախարար Մոհամեդ Սալահը, ողջունելով նախարար Խաչատրյանին և հայկական պատվիրակությանը, կարևորել է երկկողմ հարաբերություններում արձանագրված ուշագրավ զարգացումը՝ քաղաքական ղեկավարության աջակցությամբ, ընդգծելով նախագահ Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի այցը, նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությունը Կլիմայի փոփոխության համաժողովին (COP27՝), որն անցկացվել է 2022 թ. Շարմ Էլ-Շեյխում։

Կողմերը կարևորել են հայ-եգիպտական բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունները, խոսել ռազմարդյունաբերության ոլորտներում առկա համագործակցության հեռանկարների մասին։

Ռոբերտ Խաչատրյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցելու եգիպտական կողմի հետ ռազմարդյունաբերության, արտադրության ոլորտներում, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակման գործում՝ ի շահ երկու երկրների զարգացման նպատակների՝ առանձնապես ընդգծելով հայ-եգիպտական պատմական և ամուր բարեկամությունը:

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնություն են ձեռք բերել մասնագետների փոխադարձ այցեր կազմակերպել՝ բացահայտելու երկու երկրների տեխնոլոգիական և արտադրական կարողությունները, մշակելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ:

Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարարն այցելել է «ԷԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված ռազմական ցուցանմուշներին:

Տպել
Ամենաշատ