News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Սպիտակի երկրաշարժի դասերից մեկը ռուս  եւ հայ ժողովուրդների անխախտ բարեկամության գիտակցումն էր, որն անցել է տարբեր փորձությունների միջով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանում միշտ կհիշեն 1988թ. երկրաշարժը Հայաստանում։

«1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասեց նրա պատմության ամենամեծ աղետներից մեկը՝ տեղի ունեցավ ահավոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքում էր։ Այն ոչնչացրեց բազմաթիվ բնակավայրեր, խլեց մի քանի տասնյակ հազար քաղաքացիների կյանք։ Տարբեր գնահատականներով՝ աղետի հետեւանքով ավերվեց 9 մլն քառակուսի մետր բնակտարածք։ Դա կազմեց հանրապետության ողջ բնակելի ֆոնդի մոտ 20 տոկոսը։ Ավելի քան կես միլիոն մարդ մնաց անօթեւան։

Ահավոր վշտի պահին հայ ժողովրդին օգնության շտապեցին ողջ հսկայական երկիրը, արտասահմանի բարեկամները, ներառյալ հայ սփյուռքը, իհարկե։ Աղետի հետեւանքների վերացման հանձնաժողովը գլխավորեց այն ժամանակ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Մոսկվայից թռան մոտ 100 բարձր մասնագիտացում ունեցող բժիշկներ՝ առողջապահության նախարար Եվգենի Չազովի գլխավորությամբ»,- հիշեցրել է նա։

«Մեծագուն պրոֆեսիոնալիզմ եւ հերոսականություն ցուցաբերեցին փլատակները մաքրող 20 հազար զինվորներն ու սպաները։ Իհարկե, հատուկ դեր էր հատկացված կամավորականներին։ Բոլոր միութենական հանրապետություններից գալիս էր հումանիտար օգնություն, եկան 45 հազար շինարարներ։

Ռուսաստանում միշտ կհիշեն այդ աղետի մասին եւ հայ ժողովրդի այդ աղետն ընդունում են իբրեւ սեփական ցավ։ Պահպանում են ողջ խորհրդային ժողովրդի ազնիվ անձնվեր պոռթկման հուշը։ Ես գիտեմ, որ այսպես են վերաբերվում նաեւ Հայաստանում։ Սպիտակի հարեւան Գյումրի քաղաքում հիանալի հուշարձան կա, որը կերտել է ծագումով հայ ռուսաստանցի քանդակագործ Ֆրիդրիխ Սաղոյանը. «Անմեղ զոհերին, գթասիրտ սրտերին»։ Այս օրերին գյումրիի Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում տեղի են ունենում միջազգային համաժողովներ՝ ճարտարապետների, շինարարների, սեյսմիկ գոտիների շինարարական ոլորտի մասնագետների, ուրբանիստների մասնակցությամբ։ Թեման՝ «Սպիտակի երկրաշարժ. հայացք անցյալից ապագային»։ Համաժողովի նպատակներից է Գյումրիի կառուցապատումը ապահով միջավայրում, ուղեցույցների մշակումը եւ դրանց լուծումները՝ հաշվի առնելով սեյսմիկ ցուցանիշները։

Սպիտակի դասերից մեկը ռուս եւ հայ ժողովուրդների անխախտ բարեկամության գիտակցումն է, որն անցել է տարբեր փորձությունների միջով, ինչպիսին էլ որ լիներ քաղաքական կոնյունկտուրան։ Մեր եղբայրական միասնությունը կհաղթահարի ցանկացած դժվարություն, որովհետեւ այն բռնել է ժամանակի քննությունը»,- նշել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ