News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պետք է միավորվի աֆրիկյան երկրների հետ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սուբսիդավորման կանոնները բարեփոխելու համար՝  որպես չինական շուկայի աղվաղումներին  և դիվանագիտական ազդեցությանը դիմակայելու միջոց, ասում է Գերմանական տնտեսական ինստիտուտը (IW):

Ինստիտուտը, որը ֆինանսավորվում է գերմանական հայտնի բիզնես ասոցիացիաների կողմից և կշիռ ունի բեռլինցի քաղաքական գործիչների շրջանում, փաստաթուղթ է հրապարակել Պեկինում կայանալիք ԵՄ-Չինաստան գագաթնաժողովին ընդառաջ:

Ակնկալվում է, որ անբարեխիղճ մրցակցության հարցը օրակարգում կլինի երեք ամիս անց այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել  չինական էլեկտրական մեքենաների սուբսիդավորումը խստացնելու վերաբերյալ:

Բարեփոխումը պետք է դառնա առանցքային թեմա փետրվարին ԱՀԿ 13-րդ նախարարական համաժողովում (MC13), չնայած որևէ էական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է ամբողջական կոնսենսուս:

ԱՀԿ-ի Աֆրիկայի հարցով բանակցային խումբն առաջարկել է բարեփոխել սուբսիդավորման գործող  կանոնները ՝ զարգացող երկրներին ավելի լավ աջակցելու համար: Իր նոր հոդվածում, որին Reuters գործակալությունը ծանոթացել է հրապարակումից առաջ, IW-ն պնդում է, որ ԵՄ-ն պետք է ընդլայնի այս նախաձեռնությունը և խստացնի աշխարհի խոշորագույն առևտրային երկրների սուբսիդավորման կանոնները:

Այս հիմնական խաղացողները կորոշվեն՝ ելնելով համաշխարհային առևտրում իրենց մասնաբաժնից կամ եկամտի մակարդակից: Սա նշանակում է, որ նոր կանոնները կանդրադառնան Չինաստանի վրա, չնայած ԱՀԿ-ն այն դասակարգում է որպես զարգացող երկիր:

ԵՄ-ի և Աֆրիկայի նման համատեղ նախաձեռնությունը կարող է ճնշում գործադրել Չինաստանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի բարեփոխմանը և կօգնի սահմանափակել սուբսիդիաների աճող գլոբալ մրցավազքը:

«Բացի այդ, ԵՄ-ն կարող է հակազդել Չինաստանի փորձերին՝ իրեն դիրքավորելու որպես Ժնևում զարգացող երկրների շահերի ջատագով», - գրում են Յուրգեն Մաթեսը և Սամինա Սուլթանը՝ «ԱՀԿ սուբսիդավորման կանոնների բարեփոխում. Չինաստանի պետական կապիտալիզմի գլոբալ աղավաղումների դեմ պայքարի նոր հնարավորություն» հոդվածի հեղինակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ