News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բեն Քարդինը նամակ է ուղարկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ուշադրությունը կենտրոնացնել Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու վրա՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար։

«Այլ վայրերում տեղի ունեցող ահավոր ողբերգությունները շեղել են ողջ աշխարհի ուշադրությունը, եւ ես գրում եմ, որպեսզի համոզվեմ, որ մենք նախկինի պես կենտրոնացած ենք Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկեցնելու վրա Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների համար, եւ շարունակում ենք աջակցել հայերին, որոնք ստիպված են եղել փախչել։

Ինչպես ձեզ հայտնի է, 2023թ. սեպտեմբերին նախագահ Իլհամ Ալիեւը սկսեց ռազմական արշավ, որի հետեւանքով մոտ 100 000 հայեր ստիպված եղան լքել իրենց տները, եւ որի ընթացքում, ինչպես նշվել է, ադրբեջանական ուժերը սպանել եւ վիրավորել են խաղաղ բնակիչների։ Այդ հարձակումները ոչ միայն հրադադարի մասին համաձայնագրի, որը կնքվել էր 2020թ. նոյեմբերին, խախտում էին, այլեւ ուղեկցվում էին ահավոր վայրագություններով։

Մինչեւ ռազմական ներխուժումը Ադրբեջանը փաստացի հումանիտար շրջափակման էր ենթարկել Լեռնային Ղարաբաղը՝ խոչընդոտելով պարենի, դեղորայքի եւ հիմնական հումանիտար բեռների առաքմանը։ Բացի շրջափակումից, պետդեպարտամենտի 2022թ. մարդու իրավունքների մասին հռչակագրում բազմաթիվ հաղորդումներ կան այն մասին, որ ադրբեջանական ուժերը հայերի արտադատական սպանություններ են իրականացնում։ Ավելին, ինչպես սեպտեմբերից առաջ եւ հետո, Ադրբեջանը շարունակել է հայկական մշակութային արժեքների զավթման եւ ոչնչացման գործելակերպը իր կողմից վերահսկվող տարածքներում՝ շարունակելով ջանքեր գործադրել հայկական մշակույթի եւ պատմության ոչնչացման համար։

Չնայած Ադրբեջանը առայժմ պահպանում է 2023թ. սեպտեմբերի 20-ի հրադադարի պայմանները՝ ես նախկինի պես խորապես անհանգստացած եմ, որ Ադրբեջանը կարող է ձեռնարկել հետագա ռազմական գործողություններ լրացուցիչ քաղաքական շահի հասնելու համար, հատկապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում։

Ես համառորեն կոչ եմ անում ձեզ շարունակել աշխատել միջազգային գործընկերների եւ կազմակերպությունների հետ՝ ապահովելու համար Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելը։ Մասնավորապես, կցանկանայի իմանալ, թե ինչ քայլեր եք ձեռնարկել եւ ձեռնարկելու հետեւյալի վերաբերյալ.

  • Աջակցություն Ալիեւի վարչակարգի կատարած ռազմական հանցագործությունների եւ այլ չարագործությունների ապացույցների հիմնավորմանը եւ հավաքմանը,
  • Ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել ցանկացած նման գործողության համար, ներառյալ պոտենցիալ պատժամիջոցների եւ վիզային սահմանափակումների կիրառումը,
  • Կոչ համապատասան միջազգային տրիբունալներին՝ պատասխանատվության ենթարկելու ադրբեջանցի պաշտոնյաներին,
  • Հասկացնել Ադրբեջանին, որ ագրեսիան իր հարեւանի դեմ անընդունելի է,
  • Աջակցություն հայերին, որոնք տեղահանվել են 2023թ. սեպտեմբերի հարձակման հետեւանքով։

Չափազանց կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգները շարունակի կատարել իր պարտավորությունները չարագործությունների կանխման, խոցելի քաղաքացիական անձանց պաշտպանության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկեցնելու ուղղությամբ։ Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք նրանց, ովքեր կարող են անպատիժ գործել»,- նշվել է ամերիկկացի սենատորի նամակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ