News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Ալավերդի քաղաքի ավագանու ՔՊ խմբակցությունը ՏԻՄ օրենքի համաձայն գումարել է նիստ՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով՝ իրացնելով իր իրավունքները: Այդ մասին լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Նիստի օրը առավոտյան ժամը 8-ին Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը համայնքապետարանի դիմաց հրավիրել է հանրահավաք եւ այդ ժամանակ փորձ է արվել հանրահավաքի մասնակիցներին հրավիրել շենքի ներս, փորձել են մուտքերը փակել: Դրանով խոչընդոտ կստեղծվեր ավագանու անդամների՝ իրենց իրավունքներն իրացնելու հարցում: 

Մենք տարածել ենք հայտարարություն, որ հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու նպատակով զանգեր են արվել մանկապարտեզների, մշակույթի տների տնօրեններին, բուժամբուլատորիաների տնօրեններին, վարչական ղեկավարներին, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին եւ հորդորել, կոչ արել՝ ժամը 8-ին լինել համայնքապետարանի մոտ, իբր ժամը 9-ին բյուջեի քննարկում է տեղի ունենալու: Սա այն դեպքում, որ ժամը 10-ին համայնքաի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցն էր քննարկվելու: 

Նիստերի դահլիճի դուռը եղել է փակ, իսկ անվստահության հարցի ժամը կարգավորվում է օրոնեքով, այսինքն եթե ավագանու անդամները ժամը 10-ին չկարողանային լինել դահլիճում, հիմա էլ ասելու էին՝ 10.20 է եղել, ապօրինի է: 

Քվեատուփ, քվեաթերթիկներ դրված չեն եղել, աշխատակազմից որեւէ անդամ չի եղել՝ ապահովելու նիստի ընթացքը, բոլորը հնրահավաքի են եղել: Սա ժողովրդավարություն է, թե՞ ոչ»,-ասաց նա: 

Արեն Մկրտչյանը նաեւ հավելեց, որ «Ապրելու երկիր» կուսակցության անդամները ներխուժել են, շրջել են քվեատուփը քվեարկության ընթացքում, դուրս են թափել քվեաթերթիկները եւ քվեարկած 12 քվեաթերթիկ դարձել է անվավեր: Անձնական վիրավորանքների տեղատարափ տեղաց, և հնչեց դրան համարժեք պատասխան, բայց, միևնույն է, ես Ալավերդի քաղաքի բնակիչներից առհասարակ կատարվածի համար ներողություն եմ խնդրում»,- ասաց նա:

ՔՊ-ական պատգմավորն ընդգծեց, որ ՔՊ-ն նախընտրել է ոչ թե իր համախոհներին կոչ անել՝ գալ համայնքապետարանի մոտ, որը հղի էր բախումների վտանգով, այլ դիմել է իրավապահներին, որպեսզի նրանք ապահովել ավագանու անխոչընդոտ գործունեության անցկացումը:

Դիտարկմանը, որ ՔՊ-ն չի հաշտվում, որ պարտվել է եւ փորձում է խլել իշխանությունը Ալավերդիում, Արեն Մկրտչյանն ասաց. «ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմություն է, իսկ ընդդիմության նպատակն իշխանության գալն է, եւ շատ նորմալ է, որ ընդդիմությունն ուզում է դառնալ իշխանություն իրավական ճանապարհով:

Ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն ստացել է 12 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ նույնպես 12 մանդատ. հաղթող չի եղել, և Հայ ազգային կոնգրեսը 2 տոկոս՝ 340 ձայն է ստացել»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին լարված իրավիճակ էր Ալավերդիում: Ավագանու 27 անդամից 14-ը համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին անվստահություն է հայտնել և համայնքի ղեկավար ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, որը լիազորությունները կստանձնի ուրբաթ օրը: Այս փոփոխությունը հնարավոր է եղել, քանի որ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից եւ աջակցել ՔՊ-ին:

Այդ լարված իրավիճակում հնչել են վիրավորանքներ, մասնավորապես, համայնքի ղեկվար Արկադի Թամազյանը Արեն Մկրտչյանին անվանեց սրիկա, վերջինս էլ նրան ասաց՝ «չմո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ