News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Անկարան ակնկալում է Աթենքի հետ բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության հռչակագիր ստորագրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ին Հունաստանի մայրաքաղաք պաշտոնական այցի ընթացքում։

Աթենքում երկու երկրների բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հինգերորդ նիստից մեկ օր առաջ «Kathimerini» թերթին տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանն ու Թուրքիան պետք է ամրապնդեն վստահությունը և խորացնեն համագործակցությունը ընդհանուր խնդիրների շուրջ՝ փորձելով լուծել իրենց տարաձայնությունները։

«Չկա որևէ խնդիր, որը մենք չկարողանանք լուծել երկխոսության միջոցով՝ հիմնված փոխադարձ բարի կամքի վրա», - ասել է նա։

Էրդողանը, ով հինգշաբթի պետք է հանդիպի Միցոտակիսի հետ, նշել է, որ Թուրքիան ազնվորեն փորձում է լուծել Հունաստանի հետ իր տարաձայնությունները, և որ Հունաստանը հասկացել է՝ Թուրքիան երբեք չի մերժի պարզված բարեկամության ձեռքը:

«Ես նրան կասեմ, Կիրիակոս, իմ ընկեր, մենք քեզ չենք սպառնում, եթե դու մեզ չես սպառնում», -ասել Է Էրդողանը՝ հավելելով, որ Աթենքն ու Անկարան կարող են իրենց խնդիրները լուծել առանց արտաքին միջամտության:

Նրա խոսքով՝ համագործակցությունը կարող է ընդլայնվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, տրանսպորտը, էներգետիկան և միգրացիան, որտեղ Թուրքիան Եվրամիության աջակցության կարիքն ունի, և այս տարի երկու առաջնորդների ստացած նորացված ընտրական մանդատը կարող է օգնել երկու երկրներին կառուցողական առաջընթաց գրանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ