News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Իրանի դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ կառավարությանը և երկրի այլ անձանց ու կազմակերպություններին ավելի քան 49 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել 2020 թվականին Իրաքում ԱՄՆ-ի ավիահարվածի ժամանակ գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործով հայցվորներին, հայտնում է IRNA-ն։

Իրանական դատարանը հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանիի սպանության մեջ մեղավոր են ճանաչվել ընդհանուր առմամբ 42 պատասխանող, այդ թվում՝ ԱՄՆ կառավարական մարմիններ, զինվորական ստորաբաժանումներ և անհատներ և պարտավոր են հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 49,77 միլիարդ դոլարի փոխհատուցում։  

Դատարանը քննել է ամբողջ Իրանից ընդհանուր առմամբ 3318 հայցվորներից ստացված բողոքները 114 գործերով, տեղեկացրել են դատական մարմինները՝  հավելելով, որ վճարումները կօգտագործվեն գեներալ Սուլեյմանիի սպանության պատճառով վնասներ կրած զոհերին փոխհատուցելու համար:

Մեղադրյալների ցուցակում ընդգրկված են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն և պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, ինչպես նաև ԱՄՆ շտաբի պետերի միացյալ շտաբի նախկին նախագահ Մարկ Միլին և ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) նախկին ղեկավար Քենեթ ՄակՔենզին։ Տուգանք պետք է վճարեն նաև Պետդեպարտամենտը, ԱՄՆ պաշտպանության  և   ֆինանսների նախարարությունները, Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ), ինչպես նաև CENTCOM-ը և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ