News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

2024թ. պետբյուջեի եկամուտները նախատեսված են 2 տրլն 723 մլրդ դրամի մակարդակով, իսկ ծախսերը՝ 3 տրլն 206 մլրդ դրամի։ Այս մասին 2024թ. պետբյուջեի շտկված նախագծի քննարկման ժամանակ դեկտեմբերի 6-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում քննարկումից հետո ծախսերի մասն ավելացել է 189,3 մլրդ դրամով։ «Դա հիմնականում կապված է այն բանի հետ, որ 144 մլրդ դրամ, որոնք նախատեսված էին Լեռնային Ղարաբաղի միջպետական վարկի համար, ինչպես նաեւ հիպոտեկից եկամտահարկի վերադարձը ներառվել են պետբյուջեի ծախսերի մասում։ Այսպիսով, պետբյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ։ Դրանցից հարկային մուտքերը եւ տուրքերը՝ 2 տրլն 613 մլրդ դրամ՝ 2 տրլն 566 մլրդ-ի փոխարեն, ինչը ներկայացված էր 2024թ. պետբյուջեի նախորդ տարբերակում»,- նշել է Հովհաննիսյանը։ Դա կկազմի ՀՆԱ մոտ 24,9 տոկոսը, նշել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ