News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Դեպի Աբու Դաբի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամբողջ թռիչքի ընթացքում նրա ինքնաթիռին ուղեկցել են Су-35С կործանիչներ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թռիչքի ընթացքում պետության ղեկավարի ինքնաթիռին մինչեւ Աբու Դաբիում վայրէջք կատարելը ուղեկցել են Ռուսաստանի ՕՏՈւ Су-35С չորս կործանիչներ։ Նշված կործանիչները տարբեր դասի հաստիքային սպառազինություներ են կրել։ Су-35С օղակի թռիչքն իրականացվել է Ռուսատսանի օպերատիվ օդանավակայանից, բարդ օդերեւութաբանական պայմաններում, ուժեղ անձրեւի եւ պոռթկուն քամու ուղեկցությամբ։ Կործանիչները կառավարել են առաջին դասի օդաչուներ»,- տեղեկացրել է նա։ «Նախագահական ինքնաթիռի ավիացիոն ուղեկցման համար ստացվել են հատուկ թռիչքային թույլտվություններ այն  պետություններից, որոնց տարածքի վրայով իրականացեվլ է թռիչքը։ Մենք երախտապարտ ենք այդ պետություններին համագործակցության համար»,- նշել է Պեսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ