News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ռեդինգի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ միայնության մեջ անցկացրած ժամանակը նվազեցնում է սթրեսը: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 178 մարդ։ Երեք շաբաթվա ընթացքում նրանք օրագրեր են պահել, որտեղ արձանագրել են, թե որքան ժամանակ են անցկացրել միայնակ։ Միայնությունը ենթադրում էր այլ մարդկանց հետ դեմ առ դեմ կամ առցանց հաղորդակցության բացակայություն: Փորձի առաջին փուլի վերջում հետազոտության կազմակերպիչները մասնակիցներին խնդրել են  պատասխանել երեք հարցի. արդյո՞ք, նրանք անհարմարավետություն են զգում, երբ պետք է իրենց պահեն որոշակի ձևով (հասարակության մեջ լինելով), որքանո՞վ էին իրենց ազատ զգում մենակ մնալով, արդյո՞ք միայնակ լինելով  զգում էին, որ վերահսկում են այն, ինչ կատարվում է  օրվա ընթացքում:

Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք կանոնավոր կերպով միայնակ են եղել, ավելի հաճախ դրական պատասխան են տվել առաջին և երրորդ հարցերին, ինչպես նաև նշել են սթրեսի ցածր մակարդակ: Հետազոտության հեղինակներն ենթադրել են, որ մարդն ավելի հանգիստ է  միայնակ լինելիս, քանի որ նրանից չի պահանջվում մտավոր ջանքեր գործադրել, ինչպես դա տեղի է ունենում սոցիալական փոխազդեցության ժամանակ:

Այնուամենայնիվ, որոշ մասնակիցներ հուզական հյուծում ու ձանձրույթ են զգացել միայնակ զգալի քանակությամբ ժամեր անցկացնելով: Հետազոտության հեղինակները նշել են, որ հանգստի այս տեսակը հարմար չէ բոլորին։ Այլ կերպ ասած, միայնությունը հոգեկան առողջությանն օգտակար է միայն այն դեպքում, եթե մարդ գիտակցաբար ձգտում է դրան։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ