News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Իշխանությունները հայտարարում էին, որ եթե ճանապարհները բացվեն՝ լավ կապրենք, եւ ես ցանկացա հասկանալ, թե ինչքանով լավ կապրենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա դիմել է կառավարությանը՝ հասկանալու համար, թե ինչ վերլուծություններ կան խաղաղության խաչմերուկի ծրագրի առնչությամբ, եւ 2022-ի փետրվարին ՏԿԵ նախարարությունի ստացել է պատասխան, որ չեն կարող պատասխանել, քանի դեռ ծրագրի  տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը արված չէ:

«Ես ուզում եմ, որ կառավարությունը պատասխանի, այդ գովերգած խաղաղության խաչմերուկը, երկաթուղու բացումը, որ ասում եք կտա օգուտ, կավելացնի ուղեւորախոսքը եւ բեռնահոսքը, ինչի՞ հիման վրա եք ասում: Ներկայացրեք այդ հաշվարկները»,-ասաց նա:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կան այդպիսի հաշվարկներ, որոնք կարող ենք տրամադրել: Միջազգային կազմակերպության կողմից արված վերլուծություն ու հաշվարկ կա, չգիտեմ՝ ինչու չենք ձեզ տվել: Կարող ենք տրամադրել:

Երկրորդը, «Խաղաղության խաչմերուկ»-ը միայն տնտեսական հաշվարկ չէ, շատ ավելի ընդարձակ ու համապարփակ նախագիծ է: Այն միայն տնտեսական  նշանակություն չունի, ունի ահռելի քաղաքական, անվտանգային նշանակություն, տարածաշրջանային նշանակություն»,-ասաց վարչապետը:

Նա նաեւ հարցադրում արեց. «Արդյոք հետազոտություն արել ենք՝ բաց ճանապարհն է լավ, թե՞ փակ ճանապարհը: Եթե դրա համար էլ պետք է հետազոտություն անենք, վերջում կարող է պարզվել, որ մեզ ուրիշ հետազոտություններ են պետք»:

Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Ոչ ոք չի համեմատում բաց ճանապարհը եւ փակ ճանապարհը, խոսքը գնում է այն մասին, թե ինչու հենց այդ ճանապարհը, որովհետեւ կա նաեւ այլ ճանապարհ, օրինակ, Իջեւան-Ղազախ ճանապարհը: Երասխից հյուսիսային ճանապարհով ապրանք հասցնելը շատ ավելի էժան կնստի, քան հարավով՝ Արցախի ազատագրված տաևրածքներով գնալ հասնել Կասպից ծով, հետո բարձրանալ Դերբենդ:

Թուրքիան ճանապարհը փակել էր քաղաքական պատճառներով, այդ ի՞նչ քաղաքական պայմաններ է Թուրքիան առաջ քաշում, որի դիմաց պատրաստ է ճանապարհը բացել: Արդյոք դա այն խաղաղությունն է, որի մասին այսօր խոսել է Ալիեւը եւ ասել, որ խաղաղությունը կլինի  այն 5 կետերի շուրջ, որ մենք ենք առաջարկում»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 21-րդ դարն է եւ ամեն ինչ հրապարակային է. «Այսօր գործնականում ինչ կա, դուք կարող եք 5 րոպեում տեսնել, ինտերնետում դրվում է: Երբեմն դիվանագիտական խողովակներով տեղեկատվությունը այդ խողովակներով ավելի ուշ է ստացվում, քան լրատվամիջոցներով:

1996 թվականը չի, որ ենթադրենք Լիսաբոնում փաստաթուղթ ընդունվի, 20 տարի չիմանանք դրա մեջ վերջը ինչ է գրված: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ տենց բան չկա, որ դուք չգիտեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ